Պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն այսօր երկօրյա այցով կայցելի Թբիլիսի
Պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն այսօր երկօրյա այցով կայցելի Թբիլիսի

Պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանն այսօր երկօրյա այցով կայցելի Թբիլիսի։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։

Սեփական հաղորդագրությունների համաձայն՝ Դեյվիդ Օ’Սալիվանը Վրաստանի իշխանությունների հետ քննարկելու է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ պատժամիջոցները և դրանց արդյունավետ իրականացումը։

«Այցի նպատակն է բացել ուղիղ կապի ալիք և երկխոսություն հաստատել՝ հիմնված ապագա համագործակցության վրա։ Վրաստանի կառավարությունը համագործակցելու մեծ պատրաստակամություն է հայտնել հատուկ ներկայացուցչի այցի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և հույս կա, որ սերտ համագործակցությունը կշարունակվի։

Այցի շրջանակներում հանդիպումներ կկայանան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի, փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարի և գլխավոր դատախազի հետ։

Դեյվիդ Օ’Սալիվանը կհանդիպի նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում կկայանա Օ’Սալիվանի հանդիպումը մամուլի հետ՝ տեղանքի և ժամի մասին տեղեկատվություն կտրամադրվի։ Սա կլինի համատեղ այց, որին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Պատժամիջոցները համակարգող գրասենյակի ղեկավար, դեսպան Ջիմ Օ’Բրայենը և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների գծով գլխավոր տնօրեն Կումար Այերը»,- ասված է Եվրամիության ներկայացուցչության կողմից տարածած տեղեկատվության մեջ։