Պատժամիջոցներ պատգամավորներին՝ հանրային ելույթների և խորհրդարանական բանավեճերի ժամանակ իր պաշտոնին ոչ հարիր խոսքեր կիրառելու համար
Վրաստանի խորհրդարանի անդամները ստիպված կլինեն պաշտպանել էթիկայի կոդեքսը, հակառակ դեպքում, նրանց նկատմամբ կկիրառվեն կարգապահական պատժամիջոցներ:
Օրենսդրական մարմնին արդեն ներկայացվել է էթիկայի կոդեքսի նախագիծը, որը խորհրդարանի անդամի կարգավիճակից ելնելով, կազմում է նրա վարքը և սահմանում կանոններ, որոնք նա պետք է հաշվի առնի իր գործունեությունում, գործընկերների, աշխատակիցների, ԶԼՄ-ների, այլ ինստիտուտների և հանրության հետ հաղորդակցվելիս:
Էթիկայի կոդեքսի նախագծի քննարկումն սկսվում է այսօր, լիագումար նիստին:
Նախագծում ասվում է, որ խորհրդարանի անդամի համար էթիկայի կանոնների պաշտպանությունը պարտադիր է ինչպես Վրաստանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Էթիկայի կոդեքսում գրված են այն պահանջները, որոնք պետք է պաշտպանի խորհրդարանի անդամը: Մասնավորապես, խորհրդարանի անդամը պետք է հարգի մարդու համընդհանուր ճանաչված իրավունքները և ազատությունները և ճանաչի հավասար իրավունքները և հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար:
Էթիկայի կոդեքսով, խորհրդարանի անդամը հարգանքով պետք է դիմի խորհրդարանի այլ անդամներին և քաղաքացիներին: Նա քաղաքացիների հետ հաղորդակցվելիս, հանրային ելույթների և խորհրդարանական բանավեճերի ժամանակ պետք է կիրառի իր պաշտոնին հարիր խոսքեր:
Ինչ վերաբերում է կարգապահական պատժամիջոցներին, ապա այն դեպքում, եթե խորհրդարանի անդամը խախտի էթիկայի կոդեքսը, նրան կտրվի խորհրդատվական քարտ կամ նախազգուշացում: Ինչպես նաև հնարավոր է պահվի նրա աշխատավարձը (10-ից առավելագույնս 50 տոկոսի չափով) և կասեցվի պաշտոնական այցերում նրա մասնակցությունը (առավելագույնս 6 ամսով):
Նախագծի համաձայն, Վրաստանի խորհրդարանի կայքէջում հրապարակվել են այն պատգամավորների ազգանունները, որոնք խախտել են էթիկայի կոդեքսը: