Պատժակատարողական հաստատություններում Վրաստանն ունի միջին եվրոպական չափանիշներից ավելի լավ տվյալներ. Եվրախորհրդի հետազոտություն
Պատժակատարողական հաստատությունների առնչությամբ Վրաստանն ունի միջին եվրոպական չափանիշներից ավելի լավ տվյալներ,- այս մասին ասվում է Լոզանի համալսարանի զեկույցում, որը պատրաստվել Եվրախորհրդի համար:
Փաստաթղթում նշված է, որ Վրաստանում 2017 թվականից մինչև 2018 թվականի հունվարի ժամանակահատվածում Վրաստանում 100 000 բնակչի վրա գրանցվել է 252 կալանավոր: Այս ցուցանիշը միջին եվրոպական ցուցանիշից ավել է:
Ըստ հետազոտության, Վրաստանը առաջ է անցնում միայն Ռուսաստանից, որտեղ 100 000 բնակչի համար գրանցվում է 418 կալանավոր: Երրորդ տեղում է Ադրբեջանը: Հնգյակում են Լիտվան և Մոլդովան:
Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում նշված է, որ 2008 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կալանավորների քանակը նվազել է 43 տոկոսով:
Ըստ զեկույցի, բոլոր այլ ցուցանիշներով Վրաստանի պատժակատարողական հաստատությունում առկա վիճակը բավարարում է եվրոպական չափանիշները:
Ինչպես նշված է զեկույցում, Վրաստանը մեկ կալանավորի համար օրական ծախսում է 11,7 եվրո: Եվրոպայում մեկ կալանավորի վրա մեկ օրում միջինը հատկացվում է 66,5 եվրո: Ադրբեջանում մեկ կալանավորի համար մեկ օրում ծախսում են 6 եվրո, Հայաստանում՝ 11,4 եվրո, իսկ Ռուսաստանում՝ 2,5 եվրո:
Փաստաթղթի համաձայն, Վրաստանում կալանավորների քանակը կազմում է 9407: Այստեղ ներառված են նաև նախնական կալանքի տակ գտնվող անձինք: Նրանց թվում է 272 կին: