Պատվո շքանշան կստանան նաև այն ֆուտբոլիստները, ովքեր չեն ընդգրկվել ընտրական խաղերի հայտում, բայց ընդգրկվել են Եվրոպայի առաջնության հայտում
«Վարչապետի և խորհրդարանի նախագահի առաջարկությամբ Պատվո շքանշանի են առաջադրվել ազգային հավաքականի այն ֆուտբոլիստները, որոնք ընտրական խաղերի հայտում չեն եղել, բայց ընդգրկվել են Եվրոպայի առաջնության հայտում», – նշված է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ։
Ըստ իրենց իսկ պարզաբանման՝ այդ խաղացողներն են Ջիմի Տաբիձեն, Գաբրիել Սիգուան և Սաբա Լոբժանիձեն։
«Վարչապետն ու խորհրդարանի նախագահը որոշում են կայացրել Վրաստանի ազգային հավաքականին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին։ Հավաքականի հետ միասին ողջ մարզչական շտաբը կպարգևատրվի Պատվո շքանշանով»,- նշվում է տեղեկատվության մեջ։