Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պարգևատրել է պատվավոր թբիլիսցիներին: Տոնական միջոցառումը կայացել է պետական արարողությունների պալատի բակում և համավարակի իրավիճակից ելնելով, հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
Պատվավոր թբիլիսեցու կոչ է շնորհվել գրող Գուրամ Դոչանաշվիլուն և համավարակի դեմ պայքարող 9 բժիշկի:
Պատվավոր թբիլիսեցի են դարձել. Ամիրան Գամղրելիձե – Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, Պաատա Իմնաձե – Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարինա Էնդելաձե – ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի բաժնի ղեկավար, Թենգիզ Ցերցվաձե – ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մարինա Էզուգբաիա – նֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտական կենտրոնի բժշկական տնօրեն, Լևան Գոփոձե – Թբիլիսիի ակադեմիկոս Ն.Ղիփշիձեի անվան համալսարանային կլինիկայի, նույն Հանրապետական հիվանդանոցի տնօրեն, Լևան Ռատիանի – Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանային կլինիկայի գլխավոր տնօրեն, Էլզա Վաշակիձե – Թբիլիսիի բժշկական համալսարանի ինֆեկցիոն բաժնի ամբիոնի վարիչ, Դավիթ Գադելիա – ակադեմիկոս Վախտանգ Բոճորիշվիլու կլինիկայի գլխավոր տնօրեն:
Տոնական երեկոյին, որը նվիրվեց Գիա Ղանչելիին, կատարվեցին նրա անմահ մեղեդիները: Միջոցառմանը մասնակցել են Էվգենի Միքելաձեի անվան Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և դրա գեղարվեստական ղեկավար Նիկոլոզ Ռաճվելին, Նանի Բրեգվաձեն, Գիորգի Ցագարելին, Նատո Մետոնիձեն, Լիզա Բագրատիոնին, Էկա Մամալաձեն, Georgian Six:
Այս տարվա Թբիլիսոբան ամբողջովին նվիրվում էր Գիա Ղանչելիին, սակայն համաճարակային վիճակի վատթարացման պատճառով, Թբիլիսիի քաղաքապետարանը չեղարկեց տոնի հետ կապված բոլոր միջոցառումները: