Պատվաստումների կապակցությամբ հաղորդակցությունը շարունակվում է, պատրիարքարանի աջակցությունը շատ կարևոր է. Ամիրան Գամղրելիձե
Պատվաստումների կապակցությամբ հաղորդակցությունը շարունակվում է, պատրիարքարանի աջակցությունը շատ կարևոր է. Ամիրան Գամղրելիձե

Երեկ ես շփվել եմ բարձր հիերարխիայի անձանց հետ: Կարծում ենք, որ դեռ մի քանի հանդիպում կլինի: Համոզված եմ, ինչպես անցած տարի, արտակարգ դրության ժամանակ և նախազատկական ժամանակաշրջանում, Պատրիարքարանը լուրջ աջակցություն հայտնեց բժշկական ոլորտին և բնակչությանը, այդպես կլինի, – այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, պատրիարքարանի հետ շփումը շարունակվում է: Ինչպես ասում է Գամղրելիձեն, իրենց աջակցությունը մեծ նշանակություն ունի:

«Նրանց դիրքորոշումն ամրագրված է Սուրբ Սինոդի որոշման մեջ: Հետևաբար, իհարկե, նրանց հետ շփումը շարունակվում է: Նրանց աջակցությունը շատ կարևոր է», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: