Պատրիարքը մեր երկրի հոգևոր խորհրդանիշն է և նման հարձակումները նրա վրա, հարձակումներ են ՝ երկրի, պետականության, եկեղեցու վրա. Գիորգի Գախարիա
Թուրքիայի հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ, Գիորգի գախարիան Սուրբ սինոդի նիստից հետո զարգացած իրադարձությունների կապակցությամբ արել է արտակարգ հայտարարություն:
Ինչպես նշել է վարչապետը, նման աննախադեպ հարձակումները Վրաստանի պատրիարքի, երկրի հոգևոր խորհրդանիշի վրա, հարձակում է երկրի, մեր պետականության և եկեղեցու վրա:
Վրաստանի պատրիարքարանում այսօր տեղի է ունեցել Սուրբ Սինոդի նիստը: Այսօրվա հավաքի վճիռը դեռ պաշտոնապես հրապարակված չէ, սակայն նիստին ընդունված երկու որոշման մասին հանրությանը տեղեկացրել է կարգալույծ եղած Պետրե Ցաավան: Ինչպես նա ասել է լրագրողներին, նրան կարգալույծ է արել պատրիարքը: Բացի այդ սինոդը միջնորդելու է նախագահի մոտ, հոգևորական Գիորգի Մամալաձեին ազատելու հարցում: