Պատրիարքարանում ընթանում է Սուրբ Սինոդի նիստը։ Տեղեկությունը հաստատել է պատրիարքարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նիստը նշանակված էր ժամը 12:00-ին, սակայն այն սկսվել է րոպեներ առաջ։ Ինչո՞վ էր պայմանավորված նիստի ուշ մեկնարկը, պատրիարքարանն այս փուլում չի խոսում։
Սուրբ Սինոդի նիստում քննարկվելիք հարցերը դեռ անհայտ են։ Սինոդի անդամները քննարկված թեմաների մասին տեղեկատվություն են ստանում նիստի սկզբում։ Հարցերը որոշում է պատրիարքը։