Պատրիարքարանի ներկայացուցիչներին խորհրդարանի անունից փոխանցվել են սուրբծննդյան բարիքներ
Վրաստանի խորհրդարանի ապարատի ղեկավարի պաշտոնակատար Քեթևան Կվինիկաձեն և ապարատի աշխատակիցները Առաջին Հանրապետության հրապարակում, հատուկ մոնտաժված տեղավայրում պատրիարքարանի ներկայացուցիչներին փոխանցել են տոնական բարիքներ և շնորհավորել Սուրբ ծնունդի կապակցությամբ:
Պատրիարքարանը հավաքված բարիքները կփոխանցի մանկատներին, բազմազավակ և աղքատ ընտանիքներին:
Սուրբ ծննդյան տոնի հետ կապված ամենամյա «Ալիլո» երթն այս տարի համավարակի պատճառով չկայացավ, սակայն բարիքներ հնարավոր է հավաքել հատուկ ստեղծված տեղավայրում: