Պատրիարքարանի կողմից հավաքված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը վաղը կուղարկվի Ուկրաինա
Պատրիարքարանի երիտասարդական «Դավիթիաննի» շարժման կողմից հավաքված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը վաղը կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին տեղեկություն է տարածում պատրիարքարանը։
«Ինչպես հայտնի է, Վրաց պատրիարքարանի «Դավիթիաննի» երիտասարդական շարժումը (Կոնստանտին Սվանաձեի գլխավորությամբ) Նորին Սրբություն և Գերաշնորհ Իլիա Երկրորդի օրհնությամբ սկսել է մարդասիրական օգնություն հավաքել Ուկրաինա ուղարկելու համար, որն ընդունվել է ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ։
Թեև մեր ծխական համայնքը տնտեսապես անապահով է, այնուամենայնիվ բոլորը փորձում են իրենց ներդրումն ունենալ կարիքավոր մարդկանց օգնելու գործում:
Մեկ շաբաթ էլ չի անցել, և արդեն հավաքվել է ավելի քան 10 տոննա ապրանք, հագուստ և 3000 միավոր բժշկական պարագաներ ու դեղամիջոցներ, և այդ գործընթացը դեռ շարունակվում է։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի անունից շնորհակալություն ենք հայտնում նվիրատուներից յուրաքանչյուրին՝ հոգևորական կամ աշխարհիկ, ինչպես նաև «Դավիթիաննի» և «Վրացական փոստ»-ին (գլխավոր տնօրեն Լևան Չիկվաիձե), որն սեփական ծախսերով ապահովում է բեռների Ուկրաինա հասցնելը:
Առաջին հինգ տոննա օգնությունը կուղարկվի մարտի 6-ին և նույնքան բեռ կուղարկվի հաջորդ օրերին։
Ծանրոցի վրա գրված է.
Ուկրաինացի ժողովրդին
Վրաստանի բնակչությունից
Վրաց ուղղափառ եկեղեցի
Աստված օրհնի Ուկրաինան և խաղաղություն տա նրան»,- ասվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ։