Պատրիարքարանը տեղեկություն է տարածել Իլյա Երկրորդի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպման մասին
Պատրիարքարանը տեղեկություն է տարածել Իլյա Երկրորդի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպման մասին

Վրաստանի պատրիարքարանը տեղեկություն է տարածել կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպման մասին։

«Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ին, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը պատրիարքական նստավայրում հանդիպել է Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին։

Հանդիպմանը ներկա էին նաև պատրիարքի փոխանորդ Շիոն (Մուջիրի), Աբբա ալավերդցի միտրոպոլիտ Դավիթը (Մախարաձե), Զուգդիդիի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմեն (Շարաշենիձե), Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի մինտրոպոլիտ Թեոդորե (Ճուաձե), Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և ճեմարանի ռեկտոր Գիորգի Զվիադաձեն»,- նշված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ։