Պատրիարքարանը դիմում է հետաքննությանը, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, հրապարակվեն ավագ երեց Գիորգի Մամալաձեի գործի մանրամասնները
Պատրիարքարանը դիմում է հետաքննությանը, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, հրապարակվեն ավագ երեց Գիորգի Մամալաձեի գործի մանրամասնները

Վրաստանի պատրիարքարանը դիմում է հետաքննությանը, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, հրապարակվեն ավագ երեց Գիորգի Մամալաձեի գործի մանրամասնները:

Այս մասին այսօր հայտարարություն է արվել պատրիարքարանում:

«Հասարակությանը հայտնի է, որ ավագ երեց Գիորգի Մամալաձեի համաներման հարցը ինչպես անձամբ, այնպես էլ նրա իրավապաշտպանները և որոշ անձինք վաղուց է բարձրացնում են կաթողիկոս-պատրիարքի և Վրաստանի պատրիարքարանի առջև, սակայն նշված պահանջին զուգահեռ մշտապես զուգակցել է ապատեղեկատվությունը, վարկաբեկումը, սպառնալիքը և այժմ արդեն, բացված վրանը այն ինստիտուցիայի դեմ, ումից ցանկանում էին և ցանկանում են ստանալ միջնորդություն:

Նման, առաջին հայացքից, ոչ տրամաբանական գործողությունը, բնական է, տալիս է կասկածի տեղիք, որ զարգացած իրադարձությունները կրում են նպատակաուղղված բնույթ և փաստաբանները և քահանային կողմնակիցները, իրականում պաշտպանում են ոչ թե կալանավորի շահերը, այլ նրա գործն օգտագործում են եկեղեցու դեմ սկսված քարոզարշավը շարունակելու համար:

Ցավոք, քահանա Գիորգին և նրա ընտանիքի անդամները դարձել են այս անընդունելի մեթոդների մասնակիցները»,- նշված է հայտարարությունում: