Պատրիարքարան - Միտրոպոլիտ Նիկոլոզի այցը Մոսկվա պաշտոնական չի եղել, վերջին շրջանում նա մի քանի անգամ այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ անձնական կարիքներով
Վրաց պատրիարքարանի հանրային կապերի ծառայությունը պարզաբանում է տարածել վերապատվելի Նիկոլոզի՝ Մոսկվա ժամանելու կապակցությամբ։
Ինչպես նշվում է պատրիարքարանի հայտարարության մեջ, սա միտրոպոլիտ Նիկոլոզի պաշտոնական այցը չէր։
«Լրատվամիջոցներում և համացանցում տեղեկություն է տարածվել, որ Վրաստանի պատրիարքարանը Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզին (Պաչուաշվիլի) ուղարկել է Մոսկվա՝ շնորհավորելու Ռուսաստանի պատրիարք Կիրիլին Հրեշտակների օրվա կապակցությամբ։ Այս կապակցությամբ պարզաբանում ենք՝ Վրաստանի պատրիարքարանը տեղեկություն չուներ, որ միտրոպոլիտ Նիկոլոզին այս օրը ներկա է եղել սուրբ պատարագին, քանի դեռ համացանցում չի տարածվել համապատասխան փաստը պատկերող լուսանկար։ Բացի այդ, մենք հստակ նշում ենք, որ սա մետրոպոլիտ Նիկոլոզի պաշտոնական այցը չէր։ Վերջին շրջանում նա մի քանի անգամ այցելել է Մոսկվա՝ ելնելով իր անձնական կարիքներից, քանի որ Ռուսաստանի մայրաքաղաքում ունի ընտանիքի անդամներ և այլ հարազատներ»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղեկության համար, վերապատվելի Նիկոլոզ Պաչուաշվիլին ինքը հաստատել է, որ այցը պաշտոնական չէ։ Ինչպես նա ասել է, չի կարողացել համաձայնության գալ Վրաստանի պատրիարքի հետ Մոսկվայում պատարագին մասնակցելու որոշման շուրջ։