Պատրիարքարան - Իլիա Երկրորդին շնորհավորել են ավագ քահանաները, հոգեւորականները, միանձնուհիները և ծխական համայնքի ներկայացուցիչները
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը դարձավ 91 տարեկան։
Պատրիարքարանի մամլո դիվանից հայտնում են, որ Իլիա Երկրորդին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են քահանայապետները, հոգեւորականները, միանձնուհիները, ծխական համայնքի ներկայացուցիչներ։
«Նրանք շնորհակալություն են հայտնել մեր եկեղեցու առաջնորդին՝ տասնամյակների ընթացքում մեր երկրին ու եկեղեցուն ունեցած առանձնահատուկ ավանդի համար, մաղթել առողջություն ու երկարակեցություն։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը շնորհավորել է հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և օրհնել ողջ Վրաստանը»,- նշված է Պատրիարքարանի հաղորդագրության մեջ։