Պատրիարքարան. Անհայտ անձինք կապվում են քաղաքացիների հետ և գումար խնդրում կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ ստեղծված հիմնադրամի համար, ինչը չի համապատասխանում իրականությանը
Պատրիարքարան. Անհայտ անձինք կապվում են քաղաքացիների հետ և գումար խնդրում կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ ստեղծված հիմնադրամի համար, ինչը չի համապատասխանում իրականությանը

Անհայտ անձինք կապվում են քաղաքացիների հետ և գումար խնդրում կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ ստեղծված հիմնադրամի համար, ինչը չի համապատասխանում իրականությանը,- ասված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ։

Պատրիարքարանը կոչ է անում քաղաքացիներին նման փաստերի առկայության դեպքում անհապաղ տեղեկացնել նրանց, որպեսզի ժամանակին արձագանքեն։

«Վերջին օրերին շատացել են դեպքերը, երբ անհայտ անձինք բջջային հեռախոսներով կապվում են քաղաքացիների հետ և գումար խնդրում իբր Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ նորաստեղծ բարեգործական հիմնադրամի համար։

Իհարկե, նման փաստը չի համապատասխանում իրականությանը։ Կարծես թե ինչ-որ անձինք փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը՝ օգտագործելով եկեղեցու անունը։

Խնդրում ենք նման փաստեր հայտնաբերելու և ծանուցում ստանալու դեպքում անհապաղ տեղեկացնել մեզ, որպեսզի մենք կարողանանք ժամանակին արձագանքել և վերացնել այն»,- ասված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ։