Պատրաստ ենք խորհրդարանում պատասխանել բոլոր հարցերին. Նաթիա Թուրնավա
Պատրաստ ենք խորհրդարանում պատասխանել բոլոր հարցերին. Նաթիա Թուրնավա

Կարող ենք ասել, որ մենք բավականին արդյունավետորեն ենք դիմադրում այս մարտահրավերին, և ցանկանում ենք ևս մեկ անգամ կիսվել այդ գիտելիքներով բնակչության և պատգամավորների հետ,- այս մասին կառավարության նիստից հետո, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Ինչպես նշել է նախարարը, ամբողջ կառավարությունը պատրաստ է գալ խորհրդարան և պատասխանել պատգամավորների հարցերին:

«Նախ և առաջ, բնակչության համար հետաքրքիր կլինի մանրամասն իմանալ, թե ինչ քայլեր ենք ձեռնարկել համավարակի դեմ պայքարի ժամանակ: Որքանով արդյունավետ ենք գործել դա մեկ, որպեսզի չթողնեյինք, որ համավարակը տարածվեր ու գործընթացը լիներ կառավարելի, երկրորդը թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու տնտեսական ճգնաժամի և տնտեսական հարվածի թուլացման ուղղությամբ: Մենք մինչ այժմ շատ թափանցիկ ենք աշխատել և բնակչությանը մանրամասն տեղեկացրել ենք մեր քայլերի մասին: Խորհրդարանն իսկապես այն ինստիտուտն է, որտեղ կայցելենք մեծ հաճույքով և կպատասխանենք բոլոր հարցերին: Շատ աղետալի բան է պատահել ամբողջ աշխարհում, և ես կարծում եմ, որ մենք լավ ենք դիմադրում այս համավարակին»,- ասել է Թուրավան: