Պատրաստ ենք ներդրումներ կատարել Թբիլիսիի զարգացման համար. Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահ
Պատրաստ ենք ներդրումներ կատարել Թբիլիսիի զարգացման համար. Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահին:

Վազիլ Հուդակը Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպման լուսանկարները հրապարակել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Թբիլիսին ժամանակակից քաղաք է: Եվրոպայի ներդրումային բանկը պատրաստ է ներդրումներ կատարել քաղաքի զարգացման գործում»,- գրում է Հուդակը:

Թբիլիսիի քաղաքապետը, իր տեղակալ Իլիա Էլոշվիլու հետ միասին աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում: