Պատրաստ եմ իմ ձեռքով սուրճ եփել Գիորգի Գախարիային. Էլենե Խոշտարիա
Պատրաստ եմ իմ ձեռքով սուրճ եփել Գիորգի Գախարիային. Էլենե Խոշտարիա

Պատրաստ եմ իմ ձեռքով սուրճ եփել Գիորգի Գախարիային,- այսպես է պատասխանել Գիորգի Գախարիայի հայտարարությանը «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, Էլենե Խոշտարիան:

Եվրոպական Վրաստանի անդամը հայտարարում է, որ Գիորգի Գախարիան պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի:

«ՆԳ նախարարի մոտ ունենք բազմաթիվ հարցեր և նա պետք է մեր լուրջ պատասխաններ տա: Եթե նրան վախեցնում են կոմիտեի դահլիճիի պատերը և խորհրդարան այցելելը, կարող եմ առաջարկել իմ ձեռքով եփած սուրճը, թող գա և պատասխանի հարցերին: Թող Գիորգի Գախարիան նշի ցանկացած վայր»,-հայտարարել է Էլենե Խոշտարիան:

Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ եթե «Եվրոպական Վրաստանի» անդամները ցանկանում են իրեն տեսնել, ապա թող հրավիրեն սուրճի: Գիորգի Գախարիային օրենսդրական մարմնում լսելու են մայիսի 3-ին: