Պատգամավորներն այցելել են Առաջին հետևակային բրիգադ և Ազգային պաշտպանության ակադեմիա
Պատգամավորներն այցելել են Առաջին հետևակային բրիգադ և Ազգային պաշտպանության ակադեմիա

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամները շարունակում են այցելել պաշտպանության ուժեր։

Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում մեծամասնության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այցելել են 1-ին հետևակային բրիգադ և Վրաստանի Դավիթ Աղմաշենեբելիի անվան ազգային պաշտպանության ակադեմիա։

Օրենսդիրները տեղեկատվություն են ստացել 1-ին հետևակային բրիգադում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի մասին և ստուգել բրիգադի զինանոցում առկա զինտեխնիկան։ Պատգամավորները ծանոթացել են զինվորների կենցաղային պայմաններին ու հանդերձանքին։

Հյուրերը տեղում հետևել են հրետանային գումարտակի ականանետային վաշտի գործնական պարապմունքին։ Ավելի ուշ նրանք ճաշել են զինվորականների հետ։

Պատգամավորները ստուգել են ակադեմիայի տարածքում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, տեղում հետեւել կուրսանտների պատրաստման ընթացքին։ Վրաստանի խորհրդարանի անդամները փուլ առ փուլ այցելում են պաշտպանական ուժեր և ծանոթանում ընթացիկ գործընթացներին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։