Պատգամավորների տեղը խորհրդարանում է, ով չի հասկանում այդ պատասխանատվությունը, թող ուրիշին չխոչընդոտի. Գիորգի Գախարիա
Այսօր, բացի մանդատներից, ընդդիմության և իշխող թիմի միջև կա երկխոսության բազմաթիվ առարկա: Վրաստանի քաղաքացիներն այսօր ունեն յուրահատուկ, առօրյա խնդիրներ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով նրանք դժվարանում են պահել ընտանիքներ, օրինակ համավարակի պատճառով նրանց առողջությունը ռիսկի տակ է, – այս մասին ընդդիմության կողմից մանդատների չեղարկման պահանջի մասին խոսելիս, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ նրա, այսօր Վրաստանի քաղաքացին, իր մանդատի շրջանակներում ասել է, որ պատգամավորի տեղը խորհրդարանում է:
«Խորհրդարանը ընտրված պատգամավորի տեղն է, որին այս մանդատը շնորհել է Վրաստանի քաղաքացին, և ասել, որ ձեր տեղը խորհրդարանում է, պարոնայք: Աշխատեք այնտեղ և հոգ տարեք իմ մասին և լուծեք այն խնդիրները, որոնք ես ունեմ: Ինչ-որ մեկը հասկանում է այս պատասխանատվությունը, իսկ մեկը`ոչ: Նրանք, ովքեր հասկանում են, աշխատում են խորհրդարանում, ովքեր չեն հասկանում, չպետք է խոչընդոտեն նրանց, ովքեր դա հասկանում են: Իմ վերջնական պատասխանն այն է, որ պատգամավորի տեղը խորհրդարանում է և խորհրդարանի ամբիոնում», – հայտարարել է Գախարիան: