Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հունիսի 13-ի զոհերի հիշատակը
Խորհրդարանի լիագումար նիստն այսօր սկսվել է 2015 թվականի հունիսի 13-ի աղետի հետևանքով զոհերին հիշելով: Պատգամավորները 3 տարի առաջ, աղետի հետևանքով զոհերի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ:
«Այսօր հունիսի 13-ն է: Ողբերգական օրը հիշում ենք բոլորս, երբ մեր քաղաքացիների կյանքը զոհ գնաց բնական տարերքին: Ես խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- դիմել է Իրակլի Կոբախիձեն պատգամավորներին՝ նիստն սկսելիս:
Մեկ րոպե լռությունից հետո, նիստը շարունակվել է պատգամավորների հայտարարություններով:
21 զոհ, նրանցից երկուսն անհետ կորած և հազարավոր տուժած քաղաքացիներ – հունիսի 13-ի աղետից անցել է երեք տարի: