Պատգամավորական լիազորությունների դադարեցման վերաբերյալ խորհրդարան է մտել նաև Գրիգոլ Վաշաձեի անձնական դիմումը. Լևան Բեժաշվիլի
«Ազգային շարժման» անդամ, Լևան Բեժաշվիլիի խոսքով, պատգամավորական մանդատը չեղարկելու վերաբերյալ դիմումները գրվել են այն ժամանակ, երբ համամասնական, կուսակցական ցուցակի չեղարկումը ստորագրել է Գրիգոլ վաշաձեն, որպես դաշինքի ղեկավար:
Նրա խոսքով, երեկ մեկ անգամ ևս ճշտվել է նրա քաղաքական կամքը այս հարցով և դաշինքի բոլոր անդամների հետ միասին, այսօր խորհրդարան է ներկայացվել նաև Գրիգոլ Վաշաձեի անձնական դիմումը, իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է Գրիգոլ Վաշաձեի անձնական հայտարարությանը, իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, ապա այն գրվել է շատ ավելի վաղ, երբ Գրիգոլ Վաշաձեն, որպես դաշինքի ղեկավար, ստորագրել էր համամասնական ցուցակի վերացման մասին դիմումը: Երեկ այս հարցի վերաբերյալ մեկ անգամ ևս պարզվեց նրա քաղաքական կամքը և դաշինքի բոլոր անդամների հետ միասին այսօր ներկայացվեց նաև Գրիգոլ Վաշաձեի անձնական դիմումը՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ», – հայտարարել է Լևան Բեժաշվիլին:
«Ազգային շարժում – ՈՒժը միասնության մեջ է» կուսակցության անդամները դիմել են խորհրդարանին՝ պատգամավորի իրենց մանդատը չեղարկելու հարցով: