«Եվրոպական Վրաստանի» անդամ, պատգամավոր Օթար Կախիձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում:
Ինչպես գրում է պատգամավորը, նա ունի ջերմություն, հազ, կոկորդի և հոդերի ցավ:
«Մի խոսքով, ես և Նանուկան ևս միացանք կորոնավարակակիրներին:
Մեր ինքնազգացողությունը նորմալ է: Ունենք ջերմություն, հազ և հոդերի ցավ: Բուժում ենք ստանում Քութաիսիում, ինքնամեկուսացման պայմաններում:
Կրեք շնչադիմակ և հոգ տարեք ձեր շրջապատի մասին, առանձնապես՝ տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների:
Քութաիսիում մեր թիմով շարունակում ենք ընտրական քարոզարշավը, առողջապահության հանձնարարականները հաշվի առնելով, որը նվազեցնում է տարածման ռիսկերը:
Շուտով կհաղթահարենք այս վարակը և դրա հետ մեկտեղ երևի «Վրացական երազանքի» վարակը»,- գրում է Կախիձեն: