Պատգամավոր Էկա Սեփաշվիլիի նախաձեռնությամբ հանդիպում է անցկացվում Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ՝ լրատվամիջոցներում ատելության խոսքի խնդիրների շուրջ
Պատգամավոր Էկա Սեփաշվիլիի նախաձեռնությամբ հանդիպում է անցկացվում Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ՝ լրատվամիջոցներում ատելության խոսքի խնդիրների շուրջ

Պատգամավոր Էկա Սեփաշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարանում հանդիպում է անցկացվում Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ։

Ինչպես նշեց Էկա Սեփաշվիլին, այսօր Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկում են այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է լրատվամիջոցներում ատելության խոսքը։

«Նիստին մասնակցում են խորհրդարանի անդամներ, Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն, ում ալիքն այս հարցում շատ լավ փորձ ունի։ Թեման շատ կարևոր է։ Ինչպես գիտեք, Եվրամիության դիրեկտիվին համապատասխան՝ մենք մտադիր ենք օրենքում փոփոխություններ կատարել՝ ուղղված մեդիա տարածքում այս խնդրի կարգավորմանը։ Այս հարցերը կարծիքների տարաձայնություններ են առաջացրել, և շատ հետաքրքիր կլինի այս թեման քննարկել մեր հասարակության երիտասարդ հատվածի հետ, լսել նրանց կարծիքը և հնարավորինս հաշվի առնել այն օրենսդրական փոփոխություններում»,- ասել է Սեփաշվիլին։