Պատերազմից հետո մենք կունենանք այլ Եվրոպա, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և նաև Ռուսաստան, այնպես որ, հուսով եմ, որ մենք կկարողանանք ստեղծել այլ եվրոպական մայրցամաք. Անդրիուս Կուբիլիուս
«Պատերազմից հետո մենք կունենանք այլ Եվրոպա, այլ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և նաև այլ Ռուսաստան, այնպես որ, հուսով եմ, որ մենք կկարողանանք ստեղծել այլ եվրոպական մայրցամաք», – Վրաստանի Առաջին ալիքին ասհայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը:
Լիտվացի եվրապատգամավորը ի կարծիքով ԵՄ-ն կհամաձայնի ուժեղանալ որպես աշխարհաքաղաքական խաղացող։
«Ես բացարձակապես համոզված եմ, որ Պուտինի ստեղծած ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի, ինչպես նաև նախորդ դեպքերում ԵՄ-ի կողմից որոշակի աշխարհաքաղաքական խնդրի չըմբռնման պատճառով ԵՄ-ն կհամաձայնի ուժեղանալ որպես աշխարհաքաղաքական խաղացող։ Նախ անհրաժեշտ է միայն հոգ տանել հարևանության մասին, այն հարևանության, որը դեռ տառապում է, քանի որ Պուտինի ագրեսիան շատ վտանգավոր է այս երկրներից յուրաքանչյուրի համար։ Ես բացարձակապես համոզված եմ, որ ուկրաինացիները կհաղթեն այս պատերազմում՝ Արևմուտքի օգնությամբ, արևմտյան պատժամիջոցներով, որոնք շատ ցավոտ են Ռուսաստանի համար, իսկ պատերազմից հետո մենք կունենանք այլ Եվրոպա, այլ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և նաև այլ Ռուսաստան, «ուստի՝ հույս ունեմ, որ այս պատերազմից հետո մենք կարող ենք ստեղծել այլ եվրոպական մայրցամաք»,- ասել է նա։