«Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ». Ուկրաինական ուժերը վերջին 24 ժամում զգալի առաջխաղացումներ են գրանցել Լիմանի շուրջ և Խերսոնի շրջանում
Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական ուժերը զգալի առաջխաղացումներ են կատարել Լիմանի և Խերսոնի շրջանի շրջակայքում: Այս մասին հայտնում է «Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը»։
Միաժամանակ ինստիտուտի վերլուծաբանները նշում են, որ ռազմաճակատի այս հատվածներում պարտված ռուսական ստորաբաժանումները նախկինում համարվում էին ռուսական բանակի լավագույն ստորաբաժանումներից մեկը։ Լիմանի դեպքում խոսքը ռուսական գվարդիայի 141-րդ մոտոհրաձգային գնդի, իսկ Խերսոնի շրջանի դեպքում՝ 76-րդ օդադեսանտային գնդի մասին է։
Ըստ ինստիտուտի, աշխարհագրական պատկերները ցույց են տալիս, որ ուկրաինական ուժերը շարունակում են առաջխաղացումը Լիմանից արևելք և կարող են ճեղքել Լուգանսկի շրջանի սահմանը Կրեմինայի ուղղությամբ:
«Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը» ռուսաստանյան աղբյուրների հիման վրա գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Խարկովի մարզում ռուսական ուժերի ձախողման պատասխանատվությունը վերագրել մեկ ուրիշին, և դրա համար օգտագործում է կադրային փոփոխությունները Պաշտպանության նախարարությունում: