Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ. Ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացրել Սումիի հյուսիսային շրջանում, բայց որևէ հաստատված առաջընթաց չեն գրանցել
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ. Ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացրել Սումիի հյուսիսային շրջանում, բայց որևէ հաստատված առաջընթաց չեն գրանցել

Ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացրել Սումիի հյուսիսային շրջանում, սակայն, ինչպես հայտնում է ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW), հաստատված առաջընթաց չեն գրանցել։

Ինստիտուտի վերլուծաբանների տվյալներով՝ դեկտեմբերի 19-ին և 20-ին ռուսական բանակը գրոհել է Սումի քաղաքից հյուսիս գտնվող Անդրեևկա, Կոնդրատովկա և Վարաչինո բնակավայրերի մերձակայքում, ինչպես նաև Վիսոկոյեի մոտ՝ տարածաշրջանային կենտրոնից հարավ-արևելք։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անցած գիշեր ռուսական ուժերը մուտք են գործել Սումիի շրջանի Հրաբիվսկե գյուղ, որտեղից ավելի քան 50 խաղաղ բնակիչ հարկադրաբար տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության տարածք։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր կապի վարչության սպա Դմիտրո Լիխովը հայտնել է, որ ռուսական հարձակման արդյունքում ուկրաինական պաշտպանության ուժերը Հրաբիվսկեի մերձակայքում մի շարք դիրքերից նահանջել են։