Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ. Ուկրաինական զորքերը առաջ են շարժվում Բախմուտի և Զապոռոժյեի շրջաններում
Ուկրաինան առաջ է շարժվում Բախմուտի և Զապոռոժյեի շրջաններում,- հայտարարում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։
«Ուկրաինական զորքերը շարունակել են հակահարձակողական գործողությունները Դոնեցկի և Զապոռոժիեի շրջաններում, ինչպես նաև առաջխաղացել են Բախմուտի շրջանում և Զապոռոժյեի շրջանի արևմուտքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան անցած շաբաթվա ընթացքում երկու քառակուսի կիլոմետր է ազատագրել Բախմուտի ուղղությամբ և հաջողությունների է հասել Կլեշչեևկայի և Անդրեևկայի ուղղություններում։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերը Զապոռոժյեի ուղղությամբ ընդհանուր առմամբ վերադարձրել են 4,8 քառակուսի կիլոմետր տարածք։