Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ. Ռուսաստանի իշխանությունները շահարկում են Չինաստանի և Թուրքիայի առաջարկած բանակցությունները՝ խաթարելու Ուկրաինային հետագա միջազգային աջակցությունը
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետների կարծիքով, Ռուսաստանի իշխանությունները շահարկում են Չինաստանի և Թուրքիայի առաջարկած բանակցությունները՝ Ուկրաինային հետագա միջազգային աջակցությունը խաթարելու նպատակով։
Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանը և Թուրքիան շարունակում են ստեղծել իրենց բանակցային հարթակները «Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար», որը Կրեմլն օգտագործում է ուժեղացնելու իր տեղեկատվական գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինային միջազգային աջակցության հետագա խաթարմանը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուին հանդիպել են Մոսկվայում՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները հեշտացնելու Չինաստանի ցանկությունը։
Գալուզինը եւ Լի Հուին նշել են, որ «անհնար է քննարկել Ուկրաինայում մարտերի ավարտն առանց Ռուսաստանի մասնակցության եւ առանց Ռուսաստանի անվտանգության շահերը հաշվի առնելու»։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում իր ելույթում ասել է, որ «Ուկրաինայում ընթացող պատերազմի կողմերն արդեն հասել են առավելագույն արդյունքների, որոնց կարող են հասնել պատերազմի միջոցով»։