Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ. Ռուսաստանի իշխանությունները շահարկում են Չինաստանի և Թուրքիայի առաջարկած բանակցությունները՝ խաթարելու Ուկրաինային հետագա միջազգային աջակցությունը
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ. Ռուսաստանի իշխանությունները շահարկում են Չինաստանի և Թուրքիայի առաջարկած բանակցությունները՝ խաթարելու Ուկրաինային հետագա միջազգային աջակցությունը

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետների կարծիքով, Ռուսաստանի իշխանությունները շահարկում են Չինաստանի և Թուրքիայի առաջարկած բանակցությունները՝ Ուկրաինային հետագա միջազգային աջակցությունը խաթարելու նպատակով։

Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանը և Թուրքիան շարունակում են ստեղծել իրենց բանակցային հարթակները «Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար», որը Կրեմլն օգտագործում է ուժեղացնելու իր տեղեկատվական գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինային միջազգային աջակցության հետագա խաթարմանը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուին հանդիպել են Մոսկվայում՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները հեշտացնելու Չինաստանի ցանկությունը։

Գալուզինը եւ Լի Հուին նշել են, որ «անհնար է քննարկել Ուկրաինայում մարտերի ավարտն առանց Ռուսաստանի մասնակցության եւ առանց Ռուսաստանի անվտանգության շահերը հաշվի առնելու»։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում իր ելույթում ասել է, որ «Ուկրաինայում ընթացող պատերազմի կողմերն արդեն հասել են առավելագույն արդյունքների, որոնց կարող են հասնել պատերազմի միջոցով»։