Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան նոր բրիգադներ է ստեղծում, սակայն չի կարողանում զինել դրանք արևմտյան ռազմական օգնության անբավարար քանակի պատճառով
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան նոր բրիգադներ է ստեղծում և պայքարում է զինվորականների պակասի դեմ, սակայն արևմտյան ռազմական օգնության անբավարար քանակի պատճառով չի կարողանում զինել դրանք։
«Անվտանգության ոլորտում Արևմուտքի ժամանակին և համարժեք օգնությունը մնում է որոշիչ գործոններից մեկը, որը որոշում է, թե երբ և որքանով ուկրաինական ուժերը կկարողանան գրավել նախաձեռնությունը մարտի դաշտում և անհապաղ իրականացնել զգալի հակահարձակողական գործողություններ», – ասված է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի հայտարարության մեջ:
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ուկրաինան ժամանակ չունի սպասելու, որ Արևմուտքը կվերազինի նոր ստորաբաժանումներ։
Զեկույցում ասվում է, որ ռուսական ուժերն այժմ, ամենայն հավանականությամբ, կձգտեն նախաձեռնություն վերցնել մարտի դաշտում՝ ստիպելու Ուկրաինային կենդանի ուժ և տեխնիկա տրամադրել շարունակական պաշտպանական գործողություններին: