Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն անսպասելի այց է կատարել Ուկրաինա
Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն անսպասելի այց է կատարել Ուկրաինա

Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին անակնկալ այց է կատարել Ուկրաինա,- հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Յոշիմասա Հայաշին ժամանել է Ուկրաինա՝ ռուսական ագրեսիայի պայմաններում Տոկիոյի աջակցությունը հայտնելու Կիեւին։

«Ուկրաինա կատարած այցի ընթացքում արտգործնախարար Յոշիմասա Հայաշին կհաստատի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային, որ Ճապոնիան համագործակցում է միջազգային հանրության հետ՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային աջակցություն հայտնելու համար՝ արագ վերջ դնելու ռուսական ագրեսիային։ Մենք հայտնում ենք Ճապոնիայի հաստատակամ դիրքորոշումը, որ մենք Ուկրաինայի կողքին ենք»,- ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Բացի այդ, այցի ընթացքում կքննարկվեն ճապոնա-ուկրաինական համաժողովի կազմակերպման և անցկացման հարցերը՝ ուղղված Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը նպաստելուն։