Պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ, բռնազավթված Աբխազիայի Գալիի շրջանում բռնկված հրդեհի հարցով Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից հունվարի 5-ից մինչ օրս գործարկված է թեժ գիծ:
«Բռնազավթիչ ռեժիմին բազմիցս փոխանցվել է կենտրոնական իշխանության լիարժեք պատրաստակամությունը, ցանկացած ուղղությամբ օգնություն ցուցաբերելու հետ կապված: Նշված նպատակով, հաղորդակցություն է ընթանում առկա բոլոր մեխանիզմների կիրառմամբ»,- հայտարարում են ՊԱԾ-ում:
Հիշեցնենք, բռնազավթված Աբխազիայի Գալիի շրջանում բռնկված հրդեհի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն: