ՊԱԾ. Տախտիձիրի և բռնազավթված Զնաուրիի շրջանի Գվիրգվինա գյուղերի միջև օկուպացնող գոտում ընթանում է «սահմանազատման» գործընթաց
Քարելիի շրջանի Տախտիձիրի և բռնազավթված Զնաուրիի շրջանի Գվիրգվինա գյուղերի միջև օկուպացնող գոտում ընթանում է «սահմանազատման» գործընթաց,- այս մասին տեղեկությունը հաստատում են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում:
Նրանց փոխանցմամբ, Պետական անվտանգության ծառայության կողմից գործարկվել է թեժ գիծ, տեղեկացված է Եվրամիության դիտորդական առաքելությունը:
«Անօրեն սահմանազատման գործընթացը վատթարացնում է տեղում տիրող անվտանգության միջավայրը»,- հայտարարում են ՊԱԾ-ում: