ՊԱԾ - Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ախալգորիի մունիցիպալիտետի Ախմաջ գյուղի մերձակայքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված տարածքում՝ օկուպացված Ախալգորիի մունիցիպալիտետի Ախմաջի գյուղի հարակից տարածքում, անօրինական կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ Այս մասին տեղեկություն է տարածում Պետական անվտանգության ծառայությունը։
Ըստ ՊԱԾ-ի՝ օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ապօրինի բերման ենթարկելու հերթական փաստի մասին տեղեկություն ստանալով՝ Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։
«Միջազգային գործընկերները եւ Ժնեւում միջազգային քննարկումների համանախագահները անմիջապես տեղեկացվել են միջադեպի մասին։ Գործարկվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- ասված է զեկույցում։