ՊԱԾ. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու
ՊԱԾ. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։ Այս մասին տեղեկություն է տարածում Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ այս միջադեպի մասին տեղեկություն ստանալով՝ Պետական ​​անվտանգության ծառայությունը ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության «թեժ գիծը»։

«Ապօրինի կալանավորման ևս մեկ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ Վրաստանի ապօրինի ձերբակալված քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում ազատ արձակելու համար։

Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- ասվում է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։