ՊԱԾ. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Ռամազ Բեղելուրին ազատ է արձակվել
ՊԱԾ. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Ռամազ Բեղելուրին ազատ է արձակվել

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Ռամազ Բեղելուրին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Այս մասին տեղեկություն է տարածում Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Ըստ ՊԱԾ-ի՝ Ռամազ Բեղելուրիին անօրինական բանտարկությունից ազատելու գործընթացում ակտիվորեն օգտագործվել են Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) անմիջական մասնակցությամբ գործող «թեժ գծի» մեխանիզմը և կենտրոնական իշխանության տրամադրության տակ եղած բոլոր համապատասխան գործիքները։։

«Հարցը քննարկվել է ինչպես միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի ձևաչափով կայացած հանդիպումներում, այնպես էլ Ժնևում միջազգային բանակցությունների ժամանակ։

Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։

Կենտրոնական իշխանությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։