ՊԱԾ. Ռուսաստանի օկուպացիոն ուժերը օկուպացված Լոպանի գյուղի մոտ ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու
Ռուսաստանի օկուպացիոն ուժերը օկուպացված Լոպանի գյուղի մոտ ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու,- այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը։
Ըստ ՊԱԾ-ի՝ Պետական անվտանգության ծառայության կողմից ակտիվացվել է թեժ գիծը։
«Ռուսաստանի օկուպացիոն ուժերի հերթական անօրինական գործողության մասին տեղեկատվությունը անմիջապես կփոխանցվի ԵՄ դիտորդական առաքելությանը և միջազգային գործընկերներին։
Օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացված ապօրինի ձերբակալությունները ապակառուցողական գործողություն են՝ ուղղված տեղի բնակչությանն ահաբեկելուն և տեղում էապես բարդացնելու անվտանգության միջավայրը։
Վրաստանի կենտրոնական իշխանությունն օգտագործում է բոլոր միջոցները՝ ապօրինի ձերբակալվածներին հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- ասված է հաղորդագրությունում։