ՊԱԾ - Ռուսական ուժերի կողմից օկուպացված Ցխինվալիի մոտ ապօրինաբար ձերբակալված Արչիլ Բասանիձեն ազատ է
«Ռուսական ուժերի կողմից օկուպացված Ցխինվալիի մոտ ապօրինաբար ձերբակալված Արչիլ Բասանիձեն ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում», -հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը։
«Արչիլ Բասանիձեի անհապաղ ազատ արձակման համար ակտիվորեն օգտագործվել են ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները։
Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։
Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվ աշխատանքը՝ օկուպացված տարածքներում ապօրինի բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։