ՊԱԾ - Ռուսական ուղղաթիռի կողմից Վրաստանի օդային տարածքի խախտումը հերթական սադրիչ գործողություն է և վնասում է տեղում առկա անվտանգության միջավայրը
Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաստատում է ռուսական անօդաչու թռչող ապարատի կողմից Վրաստանի օդային տարածքի խախտումը:
ՊԱԾ-ի գնահատմամբ, սա հերթական սադրիչ գործողություն է:
«Տեղի ունեցած դեպքից հետո սկսել է աշխատել թեժ գիծ, տեղեկացված է Եվրամիության դիտորդական առաքելությունը: Սա հերթական սադրիչ գործողությունն է, որը ծայրահեղ վնասում է տեղում առկա անվտանգության միջավայրը»,- հայտարարում են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունում:
Այսօր ռուսական ուղղաթիռը մոտ 12:00-ին անցավ Վրաստանի օդային տարածքով, Գուգուտիանթկարիի մերձակայքում: Օկուպացված տարածքի վերևում ուղղաթիռը պտտվում էր մի քանի րոպե:
Գորիի շրջանի Գուգուտիանթկարի գյուղում, օկուպացված Դիսևիի մոտ օկուպացնող ուժերի ներկայացուցիչները այսօր առավոտից վերսկսել են սյուների մոնտաժը: Ռուս զինվորականները գյուղ են բերել հատուկ տեխնիկա: Գուգուտիանթկարիում, օկուպացված գոտու րկայնքով անցել է նաև ռուս օկուպանտների ուղղաթիռը: