ՊԱԾ - Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Ալեքսի Ադեիշվիլին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում
Ռուսական օկուպացիոն զորքերի կողմից բռնազավթված Ախմաջի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալված Ալեքսի Ադեիշվիլին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում,- այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը։
«Ալեքսի Ադեիշվիլիին անօրինական բանտարկությունից ազատելու գործընթացում ակտիվորեն օգտագործվել են, ինչպես Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) անմիջական մասնակցությամբ գործող «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանությունների տրամադրության տակ գտնվող բոլոր համապատասխան գործիքները։ Վրաստանի կենտրոնական իշխանությունները մշտական հիմունքներով տեղեկատվություն է տրամադրել միջազգային գործընկերներին։
Հարցը բարձրացվել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի (IPRM) ձևաչափի շրջանակներում կայացած հանդիպումներում։
Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական իշխանությունները միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվ աշխատանքը, օկուպացված տարածքներում ապօրինի բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։