ՊԱԾ. Օկուպացված Աբխազիայի «դատարանի որոշմանը» նախորդել է անհեթեթ մեղադրանքով Քրիստինե Թակալանձեի ապօրինի կալանավորումը, ամեն ինչ արվում է նրան ընտանիք վերադարձնելու համար
Պետական անվտանգության ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված Քրիստինե Թակալանձեի վերաբերյալ։
«Օկուպացված Աբխազիայի «դատարանը» ապօրինաբար կալանավորված Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալանձեին դատապարտել է 10 տարի 6 ամիս ապօրինի ազատազրկման։
Այս ապօրինի «որոշմանը» նախորդել է շինծու և անհեթեթ մեղադրանքների հիման վրա Թակալանձեի անօրինական ձերբակալությունը, որին հաջորդել է բազմամսյա ապօրինի ազատազրկում։
Քրիստինե Թակալանձեի նկատմամբ օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացված բռնի և անօրինական գործողությունների առնչությամբ միջազգային հանրությունը բազմիցս արտահայտել է համախմբված դիրքորոշում և դատապարտել հանցավոր պրակտիկան, որը միտումնավոր հաստատվում է Վրաստանի օկուպացված տարածքներում։
Քրիստինե Թակալանձեի անօրինական բանտարկության առաջին իսկ օրվանից կենտրոնական իշխանությունը կիրառում է առկա բոլոր մեխանիզմները։ Նաև նշված հարցը մեր միջազգային գործընկերների օրակարգի կարևոր բաղադրիչն է։
Համատեղ ջանքերով ամեն ինչ արվում է ապօրինի կալանավորված Քրիստինե Թակալանձեին ընտանիք վերադարձնելու համար։
Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», – ասված է հաղորդագրությունում։