ՊԱԾ - Օկուպացնող ուժերի ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ի 21:00-ից օկուպացնող գոտու երկայնքով անօրեն արգելելու են տեղաշարժը
ՊԱԾ - Օկուպացնող ուժերի ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ի 21:00-ից օկուպացնող գոտու երկայնքով անօրեն արգելելու են տեղաշարժը

Օկուպացնող ուժերի ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ին, 21:00-ից օկուպացնող գոտու երկայնքով անօրեն արգելելու են տեղաշարժը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել Պետական անվտանգության ծառայությունում: ՊԱԾ-ն այս անօրեն որոշման առնչությամբ գործարկել է «թեժ գիծ»:

«Տեղեկացված են Եվրամիության դիտորդական առաքելությունը և Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները»,- հայտարարում են ՊԱԾ-ում:

Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի «Պետական անվտանգության կոմիտեի» տեղեկությամբ, սեպտեմբերին «սահմանին» ռուս սահմանապահների հետ կանցկացվեն համատեղ ստուգայցեր: Նույն տեղեկությունում նշված է, որ «Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումների պատճառով, օկուպացնող ռեժիմը սեպտեմբերի 4-ին, երկու օրով կփակի Վրաստանի «սահմանը»: