ՊԱԾ. Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները օկուպացված Ախալգորիի շրջակայքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները օկուպացված Ախալգորիի շրջակայքում ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։
Ըստ ՊԱԾ-ի՝ նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալուն պես Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործող թեժ գիծը։
«Ապօրինի կալանավորման մեկ այլ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս սեղմ ժամկետում ազատ արձակելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։