ՊԱԾ. Կիրբալիի մերձակայքում օկուպացված տարածքում տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել
Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ Կիրբալի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել։
«2023 թվականի նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի շրջակայքում՝ օկուպացված տարածքում, ռուս օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել,իսկ մեկ քաղաքացին ապօրինի ձերբակալվել է։
Ակտիվ հաղորդակցությունը շարունակվում է՝ օգտագործելով բոլոր գործիքները, որոնք հասանելի են Վրաստանի կենտրոնական կառավարությանը»,- հայտնել են Պետական անվտանգության ծառայությունում։