ՊԱԾ - Քաղաքական շրջանակների հետ կապված խմբերը նախատեսում են տարածել կեղծ ձայնագրություններ, որոնցում կօգտագործեն պետական պաշտոնյաների ձայներն ու պատկերները
Ստացված տեղեկությունների համաձայն՝ քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը ծրագրում են Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին տարածել կեղծ տեսա և աուդիո ձայնագրություններ՝ պատրաստված արհեստական ինտելեկտի և ժամանակակից այլ տեխնոլոգիաների միջոցով։
Ըստ ՊԱԾ-ի հայտարարության՝ վերոնշյալ կեղծ ձայնագրություններում օգտագործվելու են Վրաստանի կառավարության ներկայացուցիչների ձայներն ու տեսագրությունները։
«Պետական անվտանգության և քաղաքացիների խաղաղ գոյակցության շահերից ելնելով տեղեկացնում ենք հանրությանը, որ, ըստ ստացված տեղեկատվության, քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին նախատեսում են տարածել արհեստական ինտելեկտի և այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պատրաստված կեղծ տեսա և աուդիո ձայնագրություններ։
Նշված կեղծ ձայնագրություններում կօգտագործվեն Վրաստանի կառավարության ներկայացուցիչների ձայները և տեսագրությունները։
Նշված կեղծ տեղեկատվության տարածման նպատակը իշխանության թեւերի միջև առճակատում հրահրելն է, ինչպես նաև իշխանության և ուղղափառ եկեղեցու թշնամանք սերմանելը և իշխանության և արևմտյան գործընկերների հարաբերությունների վատթարացումը։
Կեղծիքի արդյունքում ձեռք բերված տեղեկատվական նյութը տարածողները հանրությանը ներկայացնում են իրենց ստեղծած կեղծ գրառումները որպես Պետական անվտանգության ծառայությունից արտահոսած տեղեկատվություն և ենթադրում են, որ այդ գործողությամբ նրանք մի կողմից կվարկաբեկեն գերատեսչությանը, և մյուս կողմից՝ դիսոնանս ստեղծել իշխանության թեւերի միջև։
Նշված սադրանքի հիմնական նպատակն է արհեստականորեն բողոքի ալիք ստեղծելն ու ակտիվացնելը, երկրում ապակայունացման օջախներ ստեղծելը, որոնք, ի վերջո, կօգտագործվեն քաղաքական նպատակներով։
Մենք ուշադիր հետևում ենք նշված խմբերի գործունեությանը, և օրենքի ցանկացած խախտման դեպքում օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։