ՊԱԾ-ից հայտնում են, որ Նիկա Գվարամիան անձամբ է ներկայացել գերատեսչություն
Պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ «Մթավարի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան իր ցանկությամաբ է ներկայացել գերատեսչություն:
«Նիկա Գվարամիայի` պետական անվտանգության ծառայություն, գալը կապված չէ իր եթերում հեռարձակված նյութի հետ: Նա անձամբ է ցանկացել ներկայանալ գերատեսչություն՝ բոլորովին այլ թեմայով, սակայն այս պահին Ձեզ ավել տեղեկատվություն չենք կարող տրամադրել »,- հայտարարել են ՊԱԾ-ից: