ՊԱԾ-ի տեղեկատվական-վերլուծական վարչության փոխտնօրենն այցելեց օկուպանտների կողմից անօրինական կերպով կալանավորված Զազա Գախելաձեի ընտանիքին
Այսօր Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում տեղի ունեցած Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի 99-րդ հանդիպումից հետո, Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական վարչության փոխտնօրեն Իրակլի Անթաձեն, այցելեց Քվեմո Ճալա գյուղում օկուպանտների կողմից անօրինական կերպով կալանավորված Զազա Գախելաձեի ընտանիքին:
Իրակլի Անթաձեն զրուցել է Զազա Գախելաձեի ընտանիքի անդամների հետ և նրանց տեղեկացրել բանակցությունների մասին:
Զազա Գախելաձեի ձերբակալությունից ինն ամիս անց ընտանիքը ասում է, որ նրանք մտադիր են շարունակել պայքարը: Զազա Գախելաձեի կինը՝ Իրմա Բութխուզին, ասում է, որ իրենք ծրագրում են հանդիպումներ Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, միջազգային կազմակերպությունների հետ և ևս մեկ անգամ օգնություն խնդրել անօրինական կերպով կալանավորված Վրաստանի քաղաքացուն ազատ արձակելու հարցում: Ըստ Բութխուզիի, եթե առաջիկայում արդյունք չլինի, նրանք չեն բացառում բողոքի ցույցերի անցկացումը:
Այսօր Էրգնեթիում անցկացվել է միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի 99-րդ հանդիպումը: