ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալությունը ձերբակալել է Բաթումիի քաղաքապետարանի քաղաքային տեսչության աշխատակցին
ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալությունը ձերբակալել է Բաթումիի քաղաքապետարանի քաղաքային տեսչության աշխատակցին

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Բաթումիի քաղաքապետարանի քաղաքային տեսչության աշխատակից Գ.Խ.-ն։ Տեղեկությունը տարածում է Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Ըստ ՊԱԾ-ի, քննությամբ պարզվել է, որ Գ.Խ-ն քաղաքացուց որպես կաշառք է վերցրել 2400 լարի՝ Բաթումիում սննդի օբյեկտի շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի և բաց տանիքի կառուցման չարտոնված կազմակերպման և ծառայողական պաշտպանություն ցուցաբերելու դիմաց։

«Հետաքննությունը վարում է Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով»,- նշվում է հաղորդագրության մեջ։