ՊԱԾ-ի ղեկավարը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարին
ՊԱԾ-ի ղեկավարը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարին

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսիի հետ: Հանդիպմանը ներկա էր Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Խոջևանիշվիլին:

ՊԱԾ-ում հայտարարում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանում և տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրը: Ընդգծվել է գլոբալ վտանգները և ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար Վրաստանի և ՆԱՏՕ-ի սերտ համագործակցության նշանակությունը:

Խոսքը վերաբերել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության և ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի միջև փոխհամագործակցության հարցերին և ապագա հեռանկարներին: